Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։ Տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել», - ասված է հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը միմյանց ջերմորեն շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներում էլ սրբորեն հարգում են մարտիկների սխրանքի հիշատակը և խորապես շնորհակալ են վետերաններին, որոնք անմնացորդ հերոսություն և անձնվիրություն են դրսևորել:

Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին