Պարզվել է` ովքեր են Աջափնյակում կտրել խոշոր ծառերը

Մի կին տեսել է, թե ինչպես են կտրում կենսունակ ծառերը, նախատել է կտրողներին, ինչի համար տղամարդկանցից մեկը հարվածել է կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Մաշտոցի ոստիկանները բացահայտել են Աջափնյակում գրանցված ապօրինի ծառահատման դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում

Մայիսի 8-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Աջափնյակում 4 խոշոր ծառ են կտրել։

Ըստ ոստիկանության հաղորդագրության` մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել է, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ահազանգով նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում հատել են 4 թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել է, ծառ հատողներից մեկը մոտենալով նրան՝ խփել է ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, վնասելով կնոջ բջջային հեռախոսը:

Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարյան փողոցի 26 և 34 տարեկան երկու բնակիչ նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով, էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի, իսկ դիտողություն արած բնակչուհու ձեռքին խփել և հեռախոսը վնասել է 34-ամյա տղամարդը:

Նախապատրաստվում են նյութեր:

Սարալանջում մոտ 600 ծառ կտնկվի. տեսանյութ