Լուրջ հիվանդության նշան. ինչո՞ւ են ձեռքերն անընդհատ սառը լինում

Հավանաբար հանդիպել եք մարդկանց, որոնք հաճախ են ձեռքերը մեկնում տաք բաժակին։ Նյարդաբանը բացատրել է պատճառը։
Sputnik

Եթե մարդու ձեռքերն անընդհատ սառն են, դեռ չի նշանակում, որ ցուրտ է, պատճառը կարող է լինել նաև անոթների սպազմը։

«Այլ պատճառ լինել չի կարող։ Սակայն սպազմը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով։ Դա կարող է լինել ցրտի նկատմամբ պաթոլոգիկ ռեակցիան, որպես տարբերակ` Ռեյնոյի հիվանդությունը», – «Զվեզդա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նյարդաբան Պավել Խորոշևը։

Որքան ջուր պետք է խմել առողջությունը չխաթարելու համար. բժիշկի խորհուրդը

Բժիշկը հավելել է, որ ձեռքերի սառնության պատճառը կարող է լինել նաև դեղորայքի, ինչպես նաև ճնշման անկման նկատմամբ օրգանիզմի ռեակցիան։ Երբ մարդու ճնշումն իջնում է, ինքնապահպանման ծրագիր է միանում։

«Օրգանիզմը մտածում է, որ ինչ–որ տեղ արյան մեծ կորուստ է եղել։ Վերջույթների սպազմ է առաջանում արյան հոսքը սահմանափակելու համար», – նշել է մասնագետը։

Նման սպազմերն այնքան ուժեղ են, որ ձեռքերը սառչում են։

Ինչ հիվանդության նշան կարող են լինել ուշ առաջացող խալերը. բրիտանացի բժիշկների բացահայտումը

Այլ մտահոգիչ պատճառներ ու ախտանշաններ էլ կան, որոնց դեպքում պետք է դիմել մասնագետին` ձեռքի մաշկի գույնի փոփոխություն (կապտում կամ սպիտակում է), թմրած ձեռքեր կամ ծակծկոց, բաց վերքեր կամ բշտիկներ, պրկված կամ կոպտացած մաշկ։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ