Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

Հրթիռակոծությունները տեղի են ունենում Արևելյան Երուսաղեմի լարվածության ն ֆոնին, որտեղ արդեն մի քանի օր է բախումներ են ընթանում պաղեստինցիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի -Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի ԶՈւ մամուլի ծառայությունը Twitter-ի էջում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Գազայի հատվածի հրթիռակոծության: Զինված ուժերի տվյալներով ՝ Գազայից Իսրայելի տարածքին հարվածել են 4 հրթիռներ, ինչպես նաև այլ պայթուցիկներ:

«Իզվեստիա»  թերթի տվյալներով էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 9-ին հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերին՝ ի պատասխան իրենց տարածքի հրթիռակոծման: Նույն օրը երեկոյան Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ էր արձակվել Գազայի հատվածից, որոնցից մեկը խոցվել էր «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել

Հրթիռակոծությունները տեղի են ունենում Արևելյան Երուսաղեմի լարվածության սրման ֆոնին, որտեղ մի քանի օր շարունակ բախումներ են ընթանում պաղեստինցիների հետ։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նիստ հրավիրել Արևելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Նիստը նախատեսվում է անցկացնել մայիսի 10-ին։