Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ. Փաշինյան

Փաշինյանի խոսքով` ըստ համացանցում առկա տեղեկատվական արտահոսքերի` իրենց այսօր թրքասիրության մեջ մեղադրող նախկին իշխանությունները համոզում էին ԱՄՆ–ին չընդունել Ցեղասպանությունը, որպեսզի չզայրացնեին Թուրքիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. 2018-20թթ–ի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-18թթ–ի ընթացքում` 20։

Այսօր  ԱԺ–ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով իշխանության թրքամետ համարողներին։

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

«Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել  որպես թրքասեր, թրքամետ և այլն։ Եվ այս կոնտեքստում կասկածի տակ  է դրվում ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ», – ասաց նա` հիշեցնելով, որ այս տարի ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատները ևս ընդունել են Հայոց ցեղասպանությունը։

Փաշինյանը շեշտեց, որ եթե իրենք չցանկանային, դա տեղի չէր ունենա ու նշեց, որ, ըստ համացանցում առկա տեղեկատվական արտահոսքերի` իրենց այսօր թրքասիրության մեջ մեղադրող նախկին իշխանությունները համոզում էին ԱՄՆ–ին չընդունել Ցեղասպանությունը, որպեսզի չզայրացնեին Թուրքիային։

«Էդ ի՞նչ թեմա է` թուրքը մեր թշնամին է, թե մեր թշնամին չէ։ Դա պատմական իրողություն է։ Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք` այդ թշնամանքը պիտի կառավարվի, և մենք, այո՛, գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե կա թշնամանք, չի կարելի թույլ տալ, որ այն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,– ասաց նա։

Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում

Փաշինյանի խոսքով` այս թեման այլևս վերնագրերի մակարդակով չէ։ Նրա խոսքով` ինքը դրանում համոզվել է երեկ Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ ունեցած շփումների արդյունքում։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է այդ փաստով, բայց միաժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը նոր էջ կբացի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: