Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ

Մեր երկրում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում կատարվել է 10727 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

83 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիշեցնենք՝ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում։ Շաբաթ և կիրակի օրերին ևս հնարավոր է պատվաստվել։ Պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն, աշխատում են ժամը 10։00-16։00։

Պատվաստվելու համար անհրաժեշտ է նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել։

Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում։ Երևանում դրանք առայժմ երեքն են՝ Հյուսիսային պողոտայում, «Դալմա գարդեն մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում։ Մարզերում առայժմ երեք շարժական պատվաստումային խմբեր են գործում՝ Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ։

Ի դեպ, Հայաստանում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում

«AstraZenaca»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը