«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը ցավ հայտնեց, որ անգամ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգի վերացումից հետո Հայաստանում դարձյալ խոսվում է ոչ թե գաղափարների, կուսակցությունների մասին, այլ անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այսօր ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը` մեկնաբանելով մայիսի 9-ին ձևավորված «Հայաստան» դաշինքի քաղաքական նշանակությունը։

Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Ազատության հրապարակում

Վարդանյանը ցավ հայտնեց, որ անգամ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգի վերացումից հետո Հայաստանում դարձյալ խոսվում է ոչ թե գաղափարների, կուսակցությունների մասին, այլ անձանց։

«Այդ դաշինքի մեջ կան նաև այլ սուբյեկտներ։ Կա սուբյեկտ, որ 100-ամյա պատմություն ունի, և չի կարելի այդ դաշինքն, ըստ էության, բերել, հանգեցնել միայն Ռոբերտ Քոչարյանի անվանը»,– ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն մայիսի 9–ին համագործակցության հռչակագիր են ստորագրել՝ հայտարարելով ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու մասին։