ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի, Sputnik. Շվեյցարական Բազել քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը չեմպիոն հռչակվեց նժույգաթափ վարժությունում, չնայած նրանից ավելի շուտ հաղթանակ էին ակնկալում հենացատկից։
Եվրոպայի նորընծա չեմպիոնի կարծիքով՝ բազմամարտիկ լինելու արդյունքում ինքը կարող է մեդալների համար պայքարել ցանկացած գործիքի վրա կամ ցանկացած վարժությունում։
Հայաստանի հավաքականի կազմում միակ մարմնամարզիկը, որը իրավունք է վաստակել մեր երկիրը ներկայացնել Տոկիոյի օլիմպիական խաղերում, Եվրոպայի առաջնությունից հետո դեռևս չի կողմնորոշվել, թե որ գործիքի վրա է հանդես գալու։ Բազմամարտում օլիմպիական ուղեգիր նվաճած մարզիկը կարող է ընտրել՝ հանդես գալ առանձին գործիքների համար անցկացվող մրցաշարերո՞ւմ, թե՞ բազմամարտում։ Մարզիչներն ու Արթուրը մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը դեռ ժամանակ ունեն կողմնորոշվելու։
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է