«Ես պատրաստ եմ հարցաքննվել». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի խոսքով` նոր խորհրդարանի ամենակարևոր խնդիրներից մեկը պետք է լինի պատերազմի ու բանակցային գործընթացի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Արցախյան բանակցային գործընթացի ու 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական ու լիարժեք քննության։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ. Փաշինյան

«Ուզում եմ, որ սա նաև լինի մեր պարտավորությունը (չգիտեմ` նախընտրական, թե ինչ), որ մենք այդ օրակարգն ընդունում ենք բոլոր հնարավոր մանրամասներով։ Վարչապետն էլ պետք է հարցաքննվի, ով անհրաժեշտ է պետք է հարցաքննվի, ես պատրաստ եմ, որովհետև գիտեմ, որ թաքցնելու որևէ բան չունեմ»,– ասաց նա։

Փաշինյանի նշանակած կադրերից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի. Մարուքյան

Փաշինյանն առաջարկեց, որ նոր խորհրդարանի ամենակարևոր խնդիրներից մեկը լինի 44-օրյա պատերազմի ու բանակցային գործընթացի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը։

Չէի ասի, թե ամեն ինչ նույնությամբ կկրկնեի. Փաշինյանն ասաց` որն է իր ամենամեծ խնդիրը