Բայդենը հույս ունի և սպասում է Պուտինի հետ հանդիպմանը

Սպիտակ տան ղեկավարը հույս ունի և սպասում է Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի՝ քննարկելու է նաև ամերիկյան ընկերության վրա կիբերհարձակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա:

Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով

ԱՄՆ-ի ղեկավարը Սպիտակ տանը հանդես է եկել ելույթով՝ նվիրված կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարին:

Ելույթի ավարտին լրագրողներից մեկը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ «Ռուսաստանը կապ ունի ամերիկյան Colonial Pipeline խողովակաշարային ընկերության վրա վերջերս իրականացված կիբերհարձակման հետ»:

«Ես հանդիպելու եմ նախագահ Պուտինի հետ, մեր հետախուզական ծառայություններից առայժմ ոչ մի ապացույց չի ստացվել, որ Ռուսաստանը մեղսակից է, թեև կան ապացույցներ, որ «շորթող վիրուսը» գտնվում է Ռուսաստանում»,- ասել Է Բայդենը։

Հիշեցնենք՝ դեռ նախորդ շաբաթ Բայդենը հայտարարել էր, որ ինքը «հույս ունի և սպասում է» Պուտինի հետ հանդիպմանը, երբ հունիսի կեսերին կմեկնի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու, G7-ի գագաթաժողովին և ԱՄՆ-ԵՄ բանակցություններին մասնակցելու համար:

Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի