Լավագույն նվերն իմ ընտանիքին. Արմենչիկը երրորդ անգամ հայր է դարձել

Արմենչիկի էջի հետևորդները և շատ հայտնի հայեր բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու փոքրիկին խաղաղ մանկություն մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ճանաչված երգիչ Արմենչիկը երրորդ անգամ հայր է դարձել. ԱՄՆ-ում  ծնվել է նրա որդին։ Տեղեկությունը Instagram–ի իր էջում հայտնել է երգիչն ու նորածին փոքրիկի լուսանկարը հրապարակել։

«Այսօր իմ տղան  ծնվեց։ Մայրերի օրվա լավագույն նվերն իմ ընտանիքին»,– գրել է երգիչը։

Արմենչիկի էջի հետևորդները և շատ հայտնի հայեր բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու փոքրիկին խաղաղ մանկություն մաղթել։

«Բարի գալուստ լույս աշխարհ, փոքրիկ», «Շնորհավորում եմ, առողջ ու խաղաղ մանկություն», «Աստված պահապան ձեր ընտանիքին»,–գրել են նրանք։

Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման

Նշենք, որ երգիչն ու կինը` Լուսինեն, մինչև վերջին պահը չէին բացահայտում երեխայի սեռը։

Հիշեցնենք, որ Արմենչիկն ու Լուսինեն ամուսնացել են 2009 թվականին։ Զույգն ունի ևս երկու երեխա՝ 9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան։