«Արդյունքը լավ է»․ Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել էր կորոնավիրուսի դեմ ռուսական երկփուլ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո իր մոտ դրական արդյունք է եղել։ Ռուսաստանի նախագահն այդ մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Ինչ վերաբերում է ձեր խոնարհ ծառային, երեկ` հենց մայիսի 9-ին, ինձնից անալիզ վերցրին, և արդյունքը դրական է։ Հիմա մասնագետները խոսում են դրականության գործակցի մասին, ինձ մոտ այն 15 էր։ Եվ ինչպես բժիշկներն ասացին, դա լավ արդյունք է»,-ասել է Պուտինը` պատասխանելով Covid-19-ի դեմ պատվաստման արդյունքների մասին հարցին։

Փաշինյանն ասել է, թե ինչ են պայմանավորվել Պուտինի հետ «Սպուտնիկ V»-ի հարցով

​Հիշեցնենք, որ մարտի 23-ին Վլադիմիր Պուտինը ստացել էր կորոնավիրուսի դեմ ռուսական երկփուլ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ ապրիլի 14-ին հայտնել էր, որ ստացել է երկրորդ ներարկումը։ Ընդ որում՝ նա չի ասել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել։

Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում