ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։
Անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների
© Photo : ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։
Մարզպետը խոսել է համայնքների ներկայացուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։
Անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների
© Photo : ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Աշխատանքների ավարտից հետո մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունները կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: