Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի նախագահը մեկնել է Նախիջևան, նրա այցի կապակցությամբ մի շարք օբյեկտներ են բացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի 10 - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ադրբեջանը հայտնել է պատերազմում մահացածների պաշտոնական թիվը

Օդանավակայանը տեղակայված է առանձին համազորային բանակի տարածքում։

Արցախի արտգործնախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել

Այցի ընթացքում նա մասնակցել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու բացմանը, Կենտրոնական հոսպիտալի, արհեստական բեղմնավորման կենտրոնի, Ջուլֆա-Օրդուբադ մայրուղային ավտոճանապարհի բացման արարողությանը, ծանոթացել Օրդուբադի հիդրոէլեկտրակայանի կառուցման ընթացքին:

Ալիևի վերջին անգամ Նախիջևան էր այցելել 2018 թվականին:

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար