Ալիևը բացատրել է, թե ինչու է «Զանգեզուրի միջանցքը» քննարկվում Ռուսաստանի հետ

Ադրբեջանի նախագահը խոսել է ոչ միայն Հորադիզի երկաթգծի կառուցման մեկնարկի, այլև իր առաջիկա ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժ կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին նա խոսել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան

«Ինչպես հայտնի է՝ «Զանգեզուրի միջանցքի մասին» ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի»,- ասել Է Ալիևը։

Նա հավելել է, որ արդեն տրվել է Հորադիզ- Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, կառուցվելու է Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող տեղամասը: Նրա խոսքով՝ արդեն գործում է Նախիջևանի երկաթգիծը, իրականացվում են ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ։ Իսկ Հորադիզ-Ագբանդ հատվածի շինարարությամբ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքի ողջ ենթակառուցվածքը կստեղծվի:

Ալիևը նաև բացատրել է, թե ինչու է այդ հարցը քննարկվում ՌԴ-ի հետ։

«Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ»,- ասել է նա։

Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Ադրբեջանի նախագահի հետագա ծրագրերի մեջ է կապել Զանգելանը Արևմտյան Զանգեզուրի, ապա նաև Օրդուբադի միջոցով՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ։