«Ռոման» հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցումների հեղինակ

Այս հաղթանակից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ իտալական «Ռոմայի» կազմում:

Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում տանտերերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ երկու գոլային փոխանցման ու մեկ գոլի հեղինակ (78-րդ րոպեին):

Ակումբի կազմում Հենրիխ Մխիթարյանը դարձավ 10 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 7-րդն է: