Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

Պաշտոնյաները խուսափել են պատասխանել օրվա խորհրդի ու հատկապես Շուշիի կորսված հաղթանակի մասին լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Տիգրան Ավինյանի ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այսօր` մայիսի 9-ին Հաղթանակի օրվա առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:

Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենական պատերազմի զոհերին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմի մասնակից հայաստանցի վետերանները։

Նշենք, որ պաշտոնյաները խուսափել են պատասխանել օրվա խորհրդի ու հատկապես Շուշիի կորսված հաղթանակի մասին լրագրողների հարցերին։