Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Փաշինյանի թիկնազորի անդամները թույլ չեն տվել լրագրողներին մոտենալ վարչապետի պաշտոնակատարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Նա ծաղիկներ է դրել Արցախյան երկու պատերազմներում զոհված տղաների շիրիմներին, խոնարհվել ու շփվել շիրիմներին այցի եկած հարազատների հետ:

Փաշինյանի թիկնազորի անդամները թույլ չեն տվել լրագրողներին մոտենալ վարչապետի պաշտոնակատարին։ Փաշինյանը չի պատասխանել իրեն ուղղված հարցերին։