Արցախում «Անմահների գնդի» երթին «մասնակցել» են նաև Արցախյան նորօրյա հերոսները

Արցախի մայրաքաղաքում անցկացված «Անմահների գնդի» երթին մասնակցում էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախի մի շարք բնակավայրերում այսօր Հաղթանակի օրվա առթիվ անցկացվել է «Անմահների գնդի երթ»-ը։

Արցախում «Անմահների գնդի» երթին «մասնակցել» են նաև Արցախյան նորօրյա հերոսները

Մեծ Հայրենականի մասնակից հայ հերոսների ու անվանի զորավարների լուսանկարների շարքում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված երթի մասնակիցները տարել են նաև Արցախյան երկու պատերազմների մասնակից զինվորների ու ազատամարտիկնրի լուսանկարները:

Արցախում «Անմահների գնդի» երթին «մասնակցել» են նաև Արցախյան նորօրյա հերոսները

Երթի մասնակիցները քաղաքային հուշահամալիրում նաև ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

Արցախում «Անմահների գնդի» երթին «մասնակցել» են նաև Արցախյան նորօրյա հերոսները

Արցախի մայրաքաղաքում անցկացված «Անմահների գնդի» երթին մասնակցում էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Անմահների գնդի» երթեր են անցկացվել նաև Մարտակերտում և Մարտունիում: