Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

Ադրբեջանցիների կողմից կառուցվող 40 մետր լայնությամբ ճանապարհն ապագայում պետք է իրար կապի Հադրութը, Քարին Տակն ու Շուշին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Արցախի ԱԳ նախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել

«Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասաց նա։

Նրա խոսքով, շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։

«Այսինքն՝ վանդալիզմի ակտ է տեղի ունենում»,-նշեց Բաբայանը։

Ներկայումս ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր Շուկայի միջով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։

Այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը. Փաշինյանն ուղերձ է հղել