«Ով չի խմել հորս պատրաստած գինին, կյանք չի տեսել»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանում է

Ռեժիսորը դերասանուհու հետ է Հայաստան եկել, այցելել է տեսարժան վայրեր և մի շարք բացահայտումներ արել Մոսկվա վերադառնալուց առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն այս օրերին հայրենիքում է՝ Հայաստանում։ Instagram-ի իր էջում նա զվարճալի տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հոր պատրաստած գինիները։ Հաղարջ, բալ, նուռ, խաղող․․․Գինու տեսականին մեծ է, Սարիկն էլ փորձարկում է յուրաքանչյուրն ու դիտարկումներ անում։

«Գինին խմվում է, տատիկը երջանիկ է, հայրիկ գոհ է: Տղերք, ովքեր Հայաստանում չեն հանգստացել և հորս պատրաստած գինին չեն խմել, կյանքը չեն տեսել»,- տեսանյութին կից գրել է Սարիկը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհի Լիզո Մորյակի հետ Սաղմոսավանքում է։

Իսկ իր Stories բաժնում հրապարկված լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Սարիկը հասցրել է լինել Խոր Վիրապում, Գառնիում, տեսնել Քարերի սիմֆոնիան, ծանոթանալ, թե ինչպես են թոնրում լավաշի թխում և այլն։ Մի ամբողջ շարք է հրապարակված նաև երևանյան զբոսանքների ու բացահայտումների մասին՝ հետաքրքիր մեկնաբանություններով։

«Աշխարհի ամենալավ խինկալին Հայաստանում է»։

«Պիտերում խմել, Երևանում՝ ուտել ու խմել»։

Instagram-ի գրառումներից պարզ է դառնում, որ Սարիկն ու Լիզան շուտով վերադառնալու են Մոսկվա։

Սարիկ Անդրեասյանի կինը բաժանվելուց հետո չի հրաժարվի հայկական ազգանունից. լուսանկարներ