ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մոսկվայի ճոպանուղին այսօր զագսի է «վերածվել», այնտեղ միանգամից 30 ամուսնություն է գրանցվել։ Տեղեկությունը հրապարակվել է մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտի Telegram-ալիքում:
Անի Լորակին քննադատել են դավաճանությունը ներելու և թուրք ամուսնու մոտ վերադառնալու համար
«Ճոպանուղին կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Երկնքում իրենց միությունն են կնքել 23-ից մինչև 60 տարեկան 30 զույգեր։ Աշխարհի ոչ մի վայրում դեռ այդքան ամուսնություն չի գրանցվել ճոպանուղում», - ասված է հաղորդագրության մեջ։
Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց
Նշվում է, որ յուրաքանչյուր խցիկում ամուսնությունն արձանագրել են անկախ փորձագետները։ Ականատեսների շարքում են եղել նաև Լոնդոնի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, որոնք արարողությունը դիտել են տեսակապով։