Ճարտարը կորցրել է տնտեսական ներուժի մեծ մասը․ Արայիկ Հարությունն այցելել է Մարտունու շրջան

Համայնքներում նախագահը ծանոթացել է առկա խնդիրներին, առաջարկել դրանց լուծման ուղիները։ Կարևորել է խոշոր համայնքներում գործարանների հիմնումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ: Արցախի հանրային հեռուստաընկերությունը այցի մասին պատմող տեսանյութ է հրապարակել Facebook-ի էջում։

Նախագահը եղել է Մարտունու Ճարտար քաղաքում, որը զգալի վնասներ է կրել պատերազմի հետևանքով։

«Համայնքը կորցրել է տնտեսական պոտենցիալի հիմնական մասը, և ամենամեծ ուշադրությունը պետք է ուղղվեն տնտեսական, սոցիալական ծրագրերի մասով հենց Ճարտարին»,- համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է նախագահ Հարությունյանը։

Առաջարկել է քննարկել կոոպերատիվների ստեղծումն ու ինչպես նաև տներին կից ջերմոցների հիմնումը։ Կարծում է, որ խոշոր համայնքներում կարևոր է գործարանների հիմնումը։

Արցախյան հարցն ավելի կխճճվի, կամ վերջին կարևոր զարգացումը Լավրովի երևանյան այցն էր

Նա եղել է նաև շրջանի մի շարք այլ համայնքներում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, խոսել տնտեսության հնարավոր առաջընթացի մասին։ Այստեղ նա կարևորում է գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ պտղաբուծությունը, այգեգործությունը։

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին