Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին։

Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան