Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում ապրելը 2020թ–ի ապրիլից հետո թանկացել է 6.2 տոկոսով, իսկ 2021–ի մարտից հետո` 1.3 տոկոսով։
Ընդ որում, անցյալ տարվա համեմատ հատկապես սնունդը թանկացել է 8.3 տոկոսով, մնացած ապրանքները` 8.5։
Ռեկորդային թանկացում են գրանցել հատկապես ձեթն (73.5%) ու շաքարավազը (41%): Ձուն ապրիլի դրությամբ թանկացել է 55.7%–ով, միրգը` 10.4։
Ոչ պարենային ապրանքներից անցյալ տարվա ապրիլի համեմատ հատկապես թանկացել է վառելիքը. բենզինը` 31.1%, դիզվառելիքը` 11.1%։
Մարտի համեմատ ապրիլին միակ էժանացած ապրանքախումբն ալյուրն ու հացն է` - 0.2% –ով։ Գրեթե անփոփոխ են մնացել նաև կապի, կրթության ծառայությունների, գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գները։