Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակել Դավիթ Սահակյանին։ Որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սահակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,– նշված է փաստաթղթում, որը Փաշինյանը ստորագրել է այսօր։

Հիշեցնենք` ապրիլի 1–ին կառավարության նիստի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից և նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին: