Նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք. Թուրքիան F-35-ի շուրջ երկխոսություն կսկսի ԱՄՆ-ի հետ

Թուրքիան պարտավորվել էր գնել 100 F-35 և մասնակցել ինքնաթիռների ավելի քան 1000 բաղադրիչների արտադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է` Անկարան Վաշինգտոնից նամակ է ստացել, որը կարող է երկու երկրների միջև երկխոսության սկիզբ դառնալ նորագույն F-35 կործանիչների հետ կապված խնդիրը լուծելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաալիքին։

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

F-35-ի մատակարարումները սառեցվել են, քանի որ Թուրքիան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել։

«Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի երկիր չի կարող միակողմանի կարգով հեռացվել F-35 ծրագրից։ Եվ ԱՄՆ-ի վերջին նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք։ ԱՄՆ-ի հետ երկխոսություն կսկսվի F-35-ի խնդիրը լուծելու համար», - ասել է Դեմիրը։

Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից հեռացնելու մասին, չեղարկել էր F-35-ի արտադրության համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007 թվականի հունվարին։ Փաստաթուղթը ստորագրել էին նաև F-35 նախագծի մյուս յոթ գործընկերները՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան, Կանադան և Նորվեգիան։

Ինչու է ԱՄՆ–ն տանուլ տալիս բոլոր պատերազմները