Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում Covid-19-ի դեմ պատվաստանյութ են ստեղծել

Բելառուսի առաջնորդը կարգադրել էր կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութը ստեղծել։ Նրա կարգադրությունը կատարվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն են ստեղծել: Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։

Փետրվարին Ռուսաստանը Բելառուսին տեխնոլոգիաներ էր փոխանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու համար, Լուկաշենկոն հույս ուներ, որ մինչև աշուն բելառուսական դեղամիջոց կստեղծեն։ Մինչդեռ պատվաստանյութը ստեղծվել է մայիսի 6-ին։

«Մենք երեկ ստացել ենք մեր պատվաստանյութը», - ասել է Լուկաշենկոն:

«Moderna»-ն կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել 

Հիշեցնենք` ապրիլին տեղեկություն տարածվեց, որ Բելառուսի նախագահը հանձնարարել է հնարավորինս արագ ստեղծել COVID-19-ի լավագույն պատվաստանյութը։

Հայաստանում նախատեսվում է «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել