Իշխան Սաղաթելյանի եղբորն ու զարմիկին մեղադրանք է առաջադրվել

Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները մասնակցել են Պռոշյան փողոցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբորը` Նաիրի Սաղաթելյանին և զարմիկին` Գուրգեն Սաղաթելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

«Այսօր էլ մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի՝ Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ»,–գրել է նա։

Նշենք, որ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները մասնակցել են Պռոշյան փողոցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։

Նաիրի Սաղաթելյանը մեղադրվում է բողոքի ակցիաների մասնակիցներին զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում։