ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

Հայաստանում արդեն 21868 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 4209 դեպք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գյումրիում էլ է շարժական կայան գործում. քանի՞ մարդ է պատվաստվել Շիրակի մարզում

Հաղորդագրության համաձայն` պատվաստումներն իրականացվել են թե՛ «AstraZeneca», թե՛ «Սպուտնիկ-V» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 21868: