«Սա սահմանագծում չէ». ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը բացատրեց իշխանության սխալը

Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը համոզված է, որ սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, չի կարելի սահմանազատում և սահմանագծում անվանել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը:

«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել». Սոթքում ադրբեջանցիների շիրիմները կանգուն են

Նա նշեց, որ 2021 թվականի փետրվարի 9-ից Հայաստանը բոլորովին նոր սահմաններ ունի Արաքսից մինչև Սոթք։ Եվ անձամբ ինքը չգիտի, թե Հայաստանին ինչքան տարածք է մնացել 29,8 հազար քառակուսի կիլոմետրից։

«Սահմանազատման համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծել ԱԳՆ-ի ենթակայության ներքո։ Սա առաջին հերթին դիվանագիտական աշխատանք է, բայց դրան պետք է մասնակցեն նաև գեոդեզիայի ինստիտուտի աշխատակիցները։ Որքան ինձ հայտնի է, այդ հիանալի կառույցն արդեն վերացվել է։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի սահմանների ճշգրտումը թողնել զինվորականներին։ Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով», - ասաց Աբրահամյանը։

Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանազատումը երկարատև գործընթաց է, որը տեղի կունենա այն ժամանակ, երբ ՀՀ–ի և համապատասխան երկրի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, ստեղծվի սահմանազատման համատեղ հանձնաժողով, որը կմշակի մեթոդոլոգիա, և դրա հիման վրա կսկսվի գործընթացը։

Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները