ՀՀ նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ 

«Հաղթանակը չի տրվում որպես նվեր». նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`www.president.amFacebookTwitterTelegramTelegramInstagramYouTube

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով:

«Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ,-նշված է հայտարարության մեջ:

Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի: