Եղել են նաև բռնության դեպքեր. Հայաստանում կարող են փակվել նախադպրոցական հաստատություններ

Պետությունը դեմ չէ մասնավոր հաստատությունների գործունեությանը, բայց դրանք պետք է համապատասխանեն համընդհանուր կանոններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում Հայաստանում կարող են փակվել շուրջ 300 նախադպրոցական ուսումնական հաստատություններ։

Հայաստանի բոլոր մարզերում նոր մանկապարտեզներ ու դպրոցներ կկառուցվեն

Այսօր ԱԺ–ում Կրթության ու Պետական տուրքի մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախարարության տվյալներով` այդ թվով ընկերություններ այսօր գործում են բնակելի շենքերի տարածքում, առանց սանիտարահիգիենիկ ու հակահրդեհային անվտանգության պայմանների ապահովման։

«Ըստ մամուլում եղած ահազանգերի` եղել են նաև բռնության դեպքեր։ Եվ այս ամենը վկայում է, որ վերահսկողության և միասնական քաղաքականության խնդիր ունենք։ Դիմում են, որովհետև նախադպրոցական հաստատությունների հասանելիության խնդիր ունենք։ Գաղտնիք չէ, որ նախադպրոցական հաստատությունները հնարավորություն չեն ընձեռում բոլոր երեխաներին ընդգրկելու»,– ասաց նա։

Մանկապարտեզների սահմանափակումները մոռացե՞լ են հանել. ծնողները չեն կարողանում աշխատել

Անդրեասյանը հայտնեց, որ պետությունը դեմ չէ մասնավոր հաստատությունների գործունեությանը, բայց դրանք պետք է համապատասխանեն համընդհանուր կանոններին։

Նախագծով նախատեսվում է նման հաստատություններին մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 30-ը ժամանակ տալ  լիցենզավորվելու համար։