Գյումրիում էլ է շարժական կայան գործում. քանի՞ մարդ է պատվաստվել Շիրակի մարզում

Գյումրիում արդեն երկու օր է` շարժական պատվաստումային կայան է գործում։ Պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի– Sputnik. Աշխատանքային խմբերը Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, ցանկացողներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։

Ցանկացողները պետք է մոտենան անձը հաստատող փաստաթղթով։

Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 807 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 526, «Սպուտնիկ-V» -ով՝ 281 շահառու։

Պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար։

356 նոր դեպք, 17 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում