«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով

Նարեկ Զեյնալյանի խոսքով` համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն մեկ երրորդը պետք է պատվաստվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ ԱԺ մի խումբ պատգամավորներ, այդ թվում` Արփինե Դավոյանը և Հովիկ Աղազարյանը, պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca պատվաստանյութով։

Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ասաց, որ ընտրվել է AstraZeneca-ն, քանի որ իրենք հետևում են պատվաստման ընթացակարգին։

«Պատվաստանյութը նախընտրելով չէ, գոյություն ունի հաստատված կարգ, համաձայն որի էլ պատվաստվում են անձինք: 18-54 տարեկան անձինք, որոնք չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, պատվաստվելու են AstraZeneca-ով, իսկ որոնք ունեն խրոնիկ հիվանդություն և 55 տարեկանից բարձր են, կպատվաստվեն կամ AstraZeneca-ով, կամ Sputnik V-ով»,- ասաց Զեյնալյանը։

Նարեկ Զեյնալյանի խոսքով` համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն մեկ երրորդը պետք է պատվաստվի, և պաշտոնյաների համատարած պատվաստումը հենց ուղղված է հանրությանը օրինակ ծառայելուն։

Պատվաստում ստացած Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ասած, որ իրեն լավ է զգում։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո կար թուլություն, մկանային ցավ»․ Ավանեսյան

«Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ի սկզբանե ճիշտ էր, մարդը ասաց` մեկ տարուց պատվաստանյութ կլինի, այդպես էլ եղավ»,– ասաց նա։

Աղազարյանը կոչ արեց մարդկանց պատվաստվել և անցնել այդ փորձության միջով` հանուն ընդհանուր շահի։

Նշենք, որ Հայաստանում այժմ երեք տեսակի պատվաստանյութ կա` բրիտանական AstraZeneca-ն, ռուսական Sputnik V-ն և չինական CoronaVac-ը։