Արման Թաթոյանը հրաժարական տալու մտադրություն չունի

«Հրապարակ» թերթը գրել էր, որ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Պաշտպանի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«Պաշտպանն առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»,– նշեցին ՄԻՊ աշխատակազմից:

Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ` մայիսի 6–ին, ԱԺ էր գնացել 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը ներկայացնելու, նրան բարկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը։ Իր ելույթում Կարապետյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրել էր «մեդիատոռորին միանալու» համար։ Ի պատասխան ՀՀ ՄԻՊ–ը սուր ելույթ ունեցավ և իշխանություններին քննադատեց անգործության համար։

Թաթոյանը բարձրացրել է որոշ պաշտոնյաների վարքի հարցը