ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելը ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում չի գործի։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի և 7 մարզի շատ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինի
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվում է լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված։
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը: