ԱԱԾ վետերանները չեն սպասարկելու «Հայրենիք» կուսակցության շահերը. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է` հասարակական կազմակերպության կազմում ընդգրկված բոլոր սպաներին միավորում են բացառապես պետության և ժողովրդի շահերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը չի պաշտպանելու հատուկ ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» կուսակցության շահերը: Վանեցյանն այդ մասին հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ։

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները

Հատուկ ծառայության նախկին ղեկավարը նկատեց, որ ի սկզբանե միությունը ստեղծվել է որպես ապաքաղաքական կառույց, սակայն բոլորը գիտեն, որ ինքը՝ Վանեցյանը, լինելով այդ կազմակերպության խորհրդի անդամ, միաժամանակ զբաղվում է քաղաքական ակտիվ գործունեությամբ:

«Բայց համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին, այդ թվում ՝ իմ կուսակցությանը, առաջ չի մղելու կուսակցության ինչ-որ գաղափարներ և այլն: Միությունը գործելու է զուտ երկրի և հասարակության շահերից ելնելով»,-ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով` կազմակերպությունում հավաքվել են բանիմաց սպաներ ու գեներալներ, որոնք գործելու են ի շահ պետության։

ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում երկրորդը Տարոն Մարգարյանն է. «Հրապարակ»

«Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք։ Եթե ինչ-որ մեկը գործի մեր պետության կամ ժողովրդի դեմ, ապա վճռական հակահարված և կոշտ գնահատական կստանա մեր կողմից», - հավելեց Վանեցյանը։

Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց