Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց. «Հրապարակ»

Այս ընտրություններում քիչ հավանական է, որ փող բաժանեն՝ որպես ընտրակաշառք, բայց այլ մեթոդներ կկիրառվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Այս ընտրություններում քիչ հավանական է, որ փող բաժանեն՝ որպես ընտրակաշառք, բայց այլ արատավոր մեթոդներ կկիրառվեն, որոնք կստիպեն, որ մարդիկ ոչ թե գիտակցված ընտրություն կատարեն, այլ՝ շահից դրդված, գրում է «Հրապարակը»։

«Ըստ ամենայնի, այս ընտրությունների նոուհաուն լինելու է հետևյալը․ թեկնածու կուսակցությունները կարճաժամկետ աշխատատեղեր կբացեն, մարդկանց կընդունեն աշխատանքի։ Դա կարվի նախընտրական շտաբների անվան տակ»,-նշված է հրապարակման մեջ։

Թստ պարբերականի՝ այս սխեմայից օգտվելու է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։ Իշխանությունն այսօր էլ սկսել է համատարած աշխատանքի ընդունել մարդկանց  խոստումներ տալ՝ ընտրություններից հետո աշխատանքի տեղավորելու հետ կապված։ Իսկ թեկնածու կուսակցություններից մեկը, օրինակ, պատրաստվում է հարյուրավոր նախընտրական շտաբներ բացել բոլոր մարզերում և ամեն շտաբում 5-ական մարդ ընդունել աշխատանքի՝ երկու ամսով։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին

«Պարզ հաշվարկ անենք․ 500 շտաբ, 5 աշխատողով՝ կստացվի 2 հազար 500 աշխատող։ Սրանց միայն ընտանիքի անդամները կկազմեն 10 հազար քվե, կգումարվեն նաև ազգուտակը, ընկերները և 50 հազար ձայնը, այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարված է։ Պարզապես մի փոքրիկ նյուանս․ մեկ կուսակցության ծախսերը կկազմեն մի քանի միլիոն դոլար»,-գրում է «Հրապարակը»։