Երևանում ավտոմեքենան հայտնվել է փոսում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Երևանում ավտոմեքենան հայտնվել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից փորված դիտահորի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Համաձայն կայքի՝  մայիսի 5-ի գիշերը, ժամը 01:00-ին, Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը իր «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում։ Պատահարի հետևանքով  Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեում։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

«Վեոլիա Ջրից» հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը, ոստիկանությունը հաստատեց պատահարի եղելությունը։