Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել. ինչ են քննարկում պատգամավորները

Նախագծի ընդունման շտապողականությունը իշխող խմբակցությունը մեկնաբանում է երկուշաբթի օրը նախատեսված ՀՀ վարչապետի երկրորդ անգամ կազմակերպվող ընտրությամբ, որի արդյունքում նախատեսվում է լուծարել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում մեկ հարց է`ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կից ներկայացված օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Պետությունը ոչինչ չի անում ու մեզ մեղադրում է մեդիատեռորի մեջ. Թաթոյանին ԱԺ–ում բարկացրին

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ նշեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը, փոփոխությունները ներկայացվել էին դեռ 2020թ–ի ամռանը, բայց Ադրբեջանական ագրեսիան ու դրանից հետո ստեղծված իրավիճակը փոխեցին առաջնահերթությունները։  

«Արդեն 2021թ–ի սկզբին սույն նախագիծը ներկայացվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին։ Իսկ մարտի 4-ին այն դրվել է շրջանառության` դրանից հետո ուղարկվելով նաև Վենետիկ ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ»,– ասաց Դանիելյանը` հավելելով, որ այս կառույցներից դրական եզրակացությունները ստացվել են ապրիլի 22–ին։

Նշենք, որ նախագծերի փաթեթի ամբողջական ընդունման համար նախատեսված է 24–ժամյա ռեժիմ։ Նախագծի ընդունման շտապողականությունը իշխող խմբակցությունը մեկնաբանում է երկուշաբթի օրը նախատեսված ՀՀ վարչապետի երկրորդ անգամ կազմակերպվող ընտրությամբ, որի արդյունքում նախատեսվում է լուծարել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ։

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կհայտարարվի. ԱԺ–ն ընդունեց օրենքը

Մյուս կողմից նախագծի հեղինակները կարևորում են, որ այդ ընտրությունները կազմակերպվեն արդեն նրացված օրենսդրությամբ։