Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ`ՀՀ առաջին նախագահի հայտարարություններն ու առաջարկությունները, իր կարգավիճակի կամ սովորության համաձայն, միշտ բազմաշերտ են եղել։ Ըստ նրա`բարդ է պատկերացնել, թե ինչու է Տեր–Պետրոսյանն իր անհաշտ մրցակիցներին ոչ ստանդարտ առաջարկություն արել, գուցե կա արտաքին քաղաքական ինչ–որ զարգացում, սպառնալիք, որի մասին տեղյակ չենք, և այդ տեղեկությանը տիրապետում են երեք նախագահները կամ միայն Տեր–Պետրոսյանը։
«Մյուս կողմից գուցե առաջին նախագահն իմացել է, որ մյուս երկու նախագահները չեն համաձայնվի այդ առաջարկին, միտումնավոր նման քայլ է կատարել, որպեսզի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության հնարավոր պարտության պատասխանատվությունը թողնի երկրորդ և երրորդ նախագահների ուսերին»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` երրորդ վարկածն այն է, որ Տեր–Պետրոսյանը փորձել է այդ քայլով իսկապես փաստի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին նրանից կա՛մ քաղաքական զիջումներ կորզելու, կա՛մ գործող իշխանությանը ցայտնոտի մեջ թողնելու համար։
Քաղաքագետի համոզմամբ` եթե անգամ ընդունենք այն տեսակետը, որ Քոչարյանի ու Սարգսյանի հակառեյտինգը բավական մեծ է և նրանց միավորումը կբերեր հակառեյտինգի ավելի մեծացման և Տեր–Պետրոսյանն իր առաջարկով ըստ էության կարող էր ավելի ամրապնդել Փաշինյանի դիրքերը, միևնույնն է, քաղաքագետի կարծիքով, Տեր–Պետրոսյանը նման պարզ տրյուկների չի գնա։
Կոռեկտ չէ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին
Ըստ Սուրենյանցի` առաջին նախագահն անողոք է վերաբերվում բոլոր այն մարդկանց, որոնք հրապարակայնորեն մտացածին փաստարկներով փորձում են կասկածի տակ դնել իր քաղաքական հեղինակությունը, ինչը փորձեց անել Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված, «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. Նիկոլ Փաշինյան