ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Մայիսի 5-ին, ժամը 19.30–ին «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ նույն օրը, ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ակումբի հանդերձարանից գողություն է կատարվել։
«Գողացել են երկու թանկարժեք բջջային հեռախոս և կանխիկ գումար։ Ֆուտբոլիստներին պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս»,–նշեցին ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։