Ստեփանակերտը, Ասկերանի և Մարտունու շրջանները կհոսանքազրկվեն

110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանում նոր սարքավորումներ են տեղադրվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. «Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից-17:00-ն հոսանքազրկվելու են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանի և Մարտունու շրջանները:

Ընկերությունից տեղեկացնում են, որ այդ ժամանակամիջոցում 110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանում նոր սարքավորումներ են տեղադրվելու։

Չինացի գիտնականները կարողացել են մարդու ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի