ԵՐԵՎԱն, 6 մայիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
Նրան ուղեկցել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
ՌԴ արտգործնախարարի անունից ծաղկեպսակ է դրվել Անմար կրակի մոտ։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ։
2 արտգործնախարարները հանդես են եկել ճեպազրույցով։
ՌԴ արտգործնախարարը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։