Ռուսաստանը քննարկում է ՀՀ–ին 1 մլն դեղաչափ «Սպուտնիկ V» մատակարարելու հնարավորությունը

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան «Սպուտնիկ V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ կմատակարարվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկում է Հայաստանին «Սպուտնիկ V» դեղամիջոցի 1 միլիոն չափաբաժին մատակարարելու հնարավորությունը:

Պետք է պատվաստվել, որպեսզի ՀՀ–ում գումարն ավելանա. պարզաբանում է ԿԲ ղեկավարը

«COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը Հայաստանին օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում։ Անհատույց «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակ է մատակարարվել։ Բառացիորեն նախորդ ամիս հերթական խմբաքանակն է եկել՝ 15 հազար դեղաբաժին»,-ասել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում։

Մոտ ժամանակներս լրացուցիչ մատակարարումներ են նախատեսվում։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն սկսվել են պատվաստումները «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Կորոնավակ» պատվաստանյութերով։ Ռուսական պատվաստանյութի 15 հազար դեղաբաժին է մատակարարվել՝ 7500 մարդու համար, բայց խմբաքանակներն աստիճանաբար ավելացվում են։

Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Մայիսի 2-ին մատակարարվել է մոտ 100 հազար դեղաբաժին չինական «Կորոնավակ» պատվաստանյութ՝ ՉԺՀ-ից օգնության շրջանակում։ Բացի այդ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան Novavax պատվաստանյութի մատակարարման մասին (դեղաչափերի քանակի մասին առայժմ չի հաղորդվում):