ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը հետևողականորեն իրականացվում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսությունը, քաղաքական կապերը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի՝ որպես իր դաշնակցի անվտանգության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Վլադիմիր Պուտինը Ձեզ ամենաջերմ մաղթանքներն է փոխանցում և հաջողություն մաղթում երկրի զարգացման գործում ու այն պայմանավորվածությունների կյանքի կոչման  համար, որոնք ձեռք են բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,-ասել է Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը հետևողականորեն իրականացվում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսությունը, քաղաքական կապերը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հանձնառությանը։ Այդ մասին խոսվել է նաև նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպումներում և պարբերաբար, իրականացվող մեր պաշտպանական գերատեսչությունների շփումներում։ Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել», - հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարարին ընդունել էր նաև իր հայ գործընկերը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։

Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։

Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։