ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, փոփ-երգչուհի Շերը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու այլ անվանի հայեր կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնման և լուսավոր ապագայի։
«Hope For Armenia and Teach For Armenia». hենց այս խոսքերով Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը ինչպես նաև այլ ականավոր սփյուռքահայեր կոչ են անում միանալ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ ընդլայնելու Հայաստանի և Արցախի աշակերտների կրթական հնարավորությունները։
Նշենք, որ Մայիսի 7-ին մեկնարկելու է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի «Hope For Armenia: A Springtime Debut» առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդները, ովքեր թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյա Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները։
Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Քիմ Քարդաշյանին, Էրիկ Էսրաիլյանին և Շերելին Սարգսյանին
Հավելենք, որ այս նախաձեռնությանն են միացել աշակերտներ ու ուսուցիչներ մոտ 100 համայնքներից, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և համաշխարհային մեծության աստղեր: