«Հորդորում ենք Մարուքյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ». Ասատրյան

Զինված ուժերի ներկայացուցիչը պատասխանել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հորդորել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասին խոսելիս հստակ լինել։

«Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։ Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական» - Facebook–ի իր էջում գրել է նա։

Ինչի՞ մասին են խոսել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ՌԴ դեսպանը

Նրա խոսքով՝ պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը։

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԳՇ պետերի հանդիպումը

Հիշեցնենք` երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․

«Եթե այսօրվա ԳՇ պետը Ապրիլյան պատերազմի մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, մեղավորներից է, չպետք է լիներ ԳՇ պետ, սա ինձ համար կարևոր ազդակ է, որ մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով, և ով պետք է` այս ընթացքում չի մեղադրվի, ով պետք չէ, այլ ճամբարում է` կմեղադրվի»։

Բոլորը հին են, այդ թվում՝ գործող իշխանությունը․ Էդմոն Մարուքյան