ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանում առաջիկայում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն կհիմնվի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այսօր քննարկել ենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում,– ասաց Լավրովը,– Հայաստան առաջիկայում կներկրվի «Սպուտնիկ–V» պատվաստանյութի ևս 1 մլն չափաբաժին։ Եվ այժմ քննարկվում է նաև Հայաստանում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել»։
Լավրովը հիշեցրեց, որ Ռուսաստանից արդեն մի քանի հազար չափաբաժին «Սպուտնիկ–V» պատվաստանյութ է ներկրվել։
Նշենք, որ ՌԴ արտգործնախարարը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել մայիսի 5-ի երեկոյան։
Այսօր վաղ առավոտյան Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ, ապա ԱԳՆ-ում հանդիպել է Արա Այվազյանի հետ։
Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Հնարավո՞ր է «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրել նաև Հայաստանում. Ավինյանի պատասխանը